Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու կասկածանքով

Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու 
կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով փետրվարի 17-ին բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։ 

Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։ 

Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը որսացել է անտառում լարած թակարդով։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am