Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բանանց»-ը 1:2 հաշվով պարտվել է «Օլիմպիեց»-ին

«Բանանց»-ը 1:2 հաշվով պարտվել է «Օլիմպիեց»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան վերադառնալուց առաջ Երևանի «Բանանց»-ը վերջին հանդիպումն է անցկացրել Անթալիայում՝ 1-2 հաշվով զիջելով Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց»-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առաջին կեսում ռուսական թիմի ֆուտբոլիստներին հաջողվել է երկու գնդակ խփել, իսկ երկրորդ կեսում 18-ամյա Կարեն Մելքոնյանը կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը:

«Օլիմպիեց»-ը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում ընթանում է 12-րդ տեղում:  

«Բանանց»-ը փետրվարի 21-ին կվերադառնա Երևան և կշարունակի նախապատրաստվել մարտի 1-ից վերսկսվող Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am