Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կայացել է ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման աշխատանքային խմբի նիստը

Կայացել է ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման 
աշխատանքային խմբի նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում փետրվարի 20-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության,  բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ներկայացրել առաջարկություններ և դիտողություններ առանձին դրույթների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ ներկայացվող նախագծում օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է իրականացնել` հիմք ընդունելով «նախազգուշավորության սկզբունքի» գաղափարախոսությունը:  

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՀՀ գյուղատնտեսության  նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետը և աշխատանքային խմբի  հասարակական հատվածը ներկայացնող մի քանի անդամներ առաջիկա շաբաթվա ընթացքում առանձին հանդիպում կունենան` նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով։ Սահմանվել են աշխատանքների կատարման հստակ ժամկետներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am