Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2018 թվականին ռոբոտաշինության ոլորտում ներդրվելու է 280 մլն դրամ

2018 թվականին ռոբոտաշինության ոլորտում ներդրվելու է 280 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռոբոտաշինության ծրագրի համար 2018 թվականին նախատեսվում է 280 մլն դրամ գումար ներդնել, որից 127 մլն կտրամադրի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Ռոբոտաշինության ծրագիրը շատ հաջողված եմ համարում։ Այժմ  մեր դպրոցներում գործում է 220 ռոբոտաշինական խմբակ և ինժեներական լաբորատորիա, որտեղ ընգրկված է 5150 սովորող։ 2018 թվականին փորձելու ենք ավելացնել։ Ծրագիրը շատ հաջող ընթացք ունեցավ և այսօր ավել դպրոցների քանակ ունենք, որի համապատասխան հիմնավորումը բյուջեում դեռ չունենք։ Պետք է փորձենք գտնել։ Մեր հաշվարկներով՝ 2018 թվականին կարող ենք 280 մլն դրամ ներդրում իրականացնել, որից 127 մլն-ը կտրամադրի նախարարությունը»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ միայն 2013-2017 թվականներին մասնավոր ներդրումները ոլորտում կազմել են 706 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am