Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Անգամ դժվար պայմաններում անխափան լույս տեսնելը «Հրապարակ»-ի գլխավոր ձեռքբերումներից է. թերթը նշում է հիմնադրման 10-ամյակը

Անգամ դժվար պայմաններում անխափան լույս տեսնելը «Հրապարակ»-ի գլխավոր ձեռքբերումներից է. թերթը նշում է հիմնադրման 10-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրապարակ» օրաթերթը 10 տարվա գործունեության ընթացքում, չնայած ֆինանսական դժվարություններին, լույս է տեսել անխափան: Թերթն առաջիկայում կընդլայնի ոչ միայն բովանդակությունը, այլ նաև կկատարի կադրային համալրումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ փետրվարի 17-ին օրաթերթի հիմնադրման 10-ամյակի առիթով այս մասին ասաց գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Այն ժամանակ, երբ ողջ աշխարհում տպագիր թերթերի ճգնաժամ է, շատ բարդ է «Հրապարակ»-ը պահելը: Թերթ հրապարակելն իրոք հերոսություն է: Կարծում եմ՝ այս տասը տարիների ընթացքում «Հրապարակը»-ը կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել լրատվական դաշտում: Մենք արդեն ճանաչված ենք, ունենք մեր լսարանը և պետք է փորձենք եղածն ավելացնել: Պատահական չէ, որ մենք այս տարի սկսեցինք հրատարակել թերթի մշակութային հավելված: Թեպետ դժվարությամբ ենք կատարում նոր նախաձեռնությունները, սակայն փոքրիկ ծնունդներն անգամ ինձ ուրախացնում են»,-ասաց Օհանյանը:

Գլխավոր խմբագիրը թերթի մեծ ձեռքբերում է համարում այն, որ 10 տարի շարունակ անխափան տպագրվել է՝ հազվադեպ ընդհատումներով:

«Նույնիսկ անհնար պայմաններում մենք կարողացել ենք թերթը կազմել ու հասցնել կրպակ, որպեսզի ընթերցողը դատարկաձեռն չվերադառնա: Կարողացել ենք ստեղծել նաև մեր կայքը, որը զուգահեռաբար զարգացնում ենք: Այն շատ ավելի օպերատիվ և դինամիկ է աշխատում: Չենք փակել նաև մեկնաբանությունների հատվածը` ընթերցողների արձաքանքը ևս իմանալու համար»,-նշեց Օհանյանը:

«Հրապարակ»-ը սոցիոլոգիական հարցումներ է կատարել՝ հասկանալու, թե ընթերցողն ինչի պակաս է տեսնում կայքում և թերթում: Արդյունքում արդեն հրատարակելու են վերլուծություններ, հետաքրքիր վերլուծություններ: «Ընդունեցինք նաև նոր լրագող, որը վերլուծությունների մեծ ձիրք ունի: Պահանջը փորձում ենք թղթակիցների բազմազանությամբ լրացնել: Կատարվում են դինամիկ փոփոխություններ»,-փաստեց գլխավոր խմբագիրը:

Թերթի հիմնադրումից ընդամենը ամիսներ անց է «Հրապարակ»-ին միացել լրագրող Լուսինե Պետրոսյանը, ով կարճատև ընդհատումով աշխատում է մինչ այժմ: Հիշում է՝ թերթ մուտք է գործել ռուս-վրացական պատերազմին վերաբերող նյութով: «Հրապարակ»-ում լույս տեսած իմ այդ առաջին նյութով ցանկացել էի ներկայացնել նաև արևմտյան տեսակետը»,-նշեց լրագրողը: Նրա կարծիքով` թերթը թե նախկինում, թե հիմա գրել է այն, ինչ ճիշտ է համարել: Խոսքի սահմանափակման այստեղ լրագրողը երբեք չի հանդիպել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]