Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Թուրքիան Սիրիայում քիմիական զենք է կիրառել


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրինի շրջանում, 6 մարդ հոսպիտալացվել է շնչահեղձության նշաններով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադին:

«Թուրքական ռեժիմի ուժերի կողմից Արանդա գյուղում թունավոր գազով ռումբեր կիրառելու հետևանքով 6 մարդ շտապօգնության բաժին է տեղափոխվել շնչահեղձության նշաններով»,- ասել է Մոհամադը:

Թուրքիան հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին: Օպերացիայի գլխավոր նպատակը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության»ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հենակետերի դեմ պայքարն է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ