Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

«Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել Է ինքնաթիռի օդաչուից


ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակչուհի Օդրի Ռոուզը որոշել Է ոչ սովորական ձեւով հայտնել ամուսնուն այն մասին, որ իրենց ընտանիքին համալրում Է սպասում. նրա փոխարեն դա արել Է այն ինքնաթիռի օդաչուն, որով նրանք Թամփայից թռչում Էին Չիկագո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Global News-ը:

Օդրիի խոսքով՝ իրենց առաջնեկի դեպքում իր ամուսինը՝ Դեւիդը, ամեն բան իսկույն հասկացավ իր դեմքից: Այս անգամ նա ցանկացել Է ամեն ինչ այլ կերպ անել, ուստի նամակ Է գրել ինքնաթիռի անձնակազմին:

«Ես մեծ խնդրանք ունեմ: Հենց նոր իմացա, որ հղի եմ, եւ ցանկանում եմ անակնկալ մատուցել ամուսնուս: Հուսով եմ՝ դուք այդ մասին կհայտարարեք թռիչքից առաջ»,-ասված Է նամակում:

Դեւիդի արձագանքը Օդրին տեսագրել Է: Սկզբում նա պարզապես նայում Էր սմարթֆոնին, բայց հետո լսել Է իր անունը եւ իսկույն ամեն ինչ հասկացել: «Դատելով ըստ ամենայնի, Դեւիդ եւ Օդրի Ռոուզները գաղտնի ինքնաթիռ են անցկացրել եւս մեկ ուղեւորի»,-բարձրախոսով հայտարարել Է անձնակազմի հրամանատարը: Դրանից հետո հոլովակի մեծ մասում Դեւիդը ժպտում Է եւ կրկնում նույն բառը՝ «ի՞նչ»: Վերջում նա կնոջից հետաքրքրվում Է, թե ինչպես նրան հաջողվեց դա անել, համբուրում Է նրան. իսկ հետո եւս մեկ անգամ կրկնում՝ «ի՞նչ»: Մյուս ուղեւորները զույգին ողջունել են ծափահարություններով:

Օդրին խոստովանել Է, որ գոհ Է հաջողված անակնկալից:

«Ես նայում Էի նրան եւ արտասվում, ես շատ հուզված Էի, շատ Էի նյարդանանում: Նրա դեմքի արտահայտությունն անգին Էր: Հենց այդ արձագանքին Էի սպասում»,- պատմել Է Օդրին Global News-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ