Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոուրինյոն կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը

Մոուրինյոն կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետն աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը

«Դուք արդեն գիտեք, որ տրանսֆերները միայն ակումբների միջև չեն լինում: Այժմ ֆուտբոլային հանրության ամբողջ ուշադրությունը Ռուսաստանի կողմն է, քանի որ ԱԱ-2018-ին քիչ ժամանակ է մնացել: Օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կժամանի Մոսկվա ու կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը: Այս պահին չեմ կարող նշել, թե որտեղ է նա աշխատելու: Իհարկե, ամբողջ առաջնության ժամանակ նա չի աշխատի, այլ դրա մի մասի ժամանակ: Սա կարևոր իրադարձություն է»,- գրել է Առուստամյանը «Telegram»-ի իր էջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am