Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բանանց»-ը 1:2 հաշվով պարտվել է Կարագանդայի «Շախտյոր»-ին

«Բանանց»-ը 1:2 հաշվով պարտվել է Կարագանդայի «Շախտյոր»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը թուրքական Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով՝ հօգուտ ղազախական ակումբի:

Առաջինը հաշվի մեջ առաջ են անցել «Շախտյոր»-ի ֆուտբոլիստները, սակայն երևանցիներին հաջողվել է հավասարեցնել այն: Գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Առաջին կեսի ավարտին ղազախ ֆուտբոլիստները արագ  հակագրոհ են կազմակերպել և այն ավարտել հաղթական գոլով:

Շախտյորը Ղազախստանի լավագույն թիմերից մեկն է: Նախորդ առաջնությունում զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 2011 և 2012 թվականներին թիմը դարձել է Ղազախստանի չեմպիոն, իսկ 2013/14 մրցաշրջանում դարձել է ղազախական առաջին ակումբը, որը մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլին:

Մինչ այս «Բանանց»-ը 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը ուկրաինական «Ստալ»-ի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am