Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Կնեսետում անհրաժեշտ ձայներ չհավաքեց

Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Կնեսետում անհրաժեշտ ձայներ 
չհավաքեց

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Jerusalem Post-ը, բանաձևին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

«Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա», - ասել է Լապիդը:

Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է օրինագծի քննարկման հետ կապված մանրամասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]