Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահի դեմ հետաքննություն է 
սկսվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր համանախագահ ընտրված Փերվին Բուլդանի և կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը:

Հետաքննություն սկսելու պատճառը կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ գործիչների կողմից հնչեցված հայտարարություններն են սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Զեյթունի ճյուղ» գործողության վերաբերյալ: Բացի այդ, համագումարի ընթացքում պահվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարը:

Բուլդանը և Օնդերը մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու», «հանցանքն ու հանցագործները գովելու» մեջ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փետրվարի 11-ին համաժողովի ժամանակ նոր համանախագահների է ընտրել. նրանք են՝ պատգամավոր Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին: Կուսակցության նախկին համանախագահները՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը 2016 թվականից բանտում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am