Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի անգլալեզու գիրքը

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի անգլալեզու գիրքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատմաբան Թաներ Աքչամը  հայտնել է անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի լույս տեսնելու մասին:

«Գիրքն արդեն պաշտոնապես լույս է տեսել: Ես այժմ ձեռքում եմ պահում իմ օրինակները: Սա հիասքանչ զգացողություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է հեղինակը: Նա հայտնել է, որ գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

Նա հայտնել է, որ գրքի անգլալեզու տարբերակում ոչ միայն ներկայացնում է նոր փաստաթղթեր, այլև քննարկում է «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը: «Մեծ ցանկություն ունեմ այս նոր փաստերը ներկայացնել թուրք ընթերցողներին»,- ավելի վաղ գրքի հրապարակման մասին խոսելիս ասել էր Աքչամը:

Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915թ. սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ