Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեխաները բացահայտում են Սարոյանին. Մեկնարկում է «Բարև Սարոյան» ծրագիրը

Երեխաները բացահայտում են Սարոյանին. Մեկնարկում է «Բարև Սարոյան» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարի ամերիկյան գրականության հսկա, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Երևանում կանցկացվի «Բարև Սարոյան» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի փետրվարի 3-ին Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցում: Նախատեսվում են գրողի ստեղծագործությունների ընթերցումներ, թատերական ներկայացումներ և այլն:

«Այս եռամսյա նախաձեռնության շրջանակում երեխաները խաղերի, ընթերցանության, թատերական ներկայացումների միջոցով կարող են ծանոթանալ մեծ գրողի հարուստ գրական ժառանգությանը: Հանդիպումները նախատեսվում է իրականացնել ամեն շաբաթ օր: Սարոյանը ներկայացվելու է տարբեր կողմերով` Սարոյան գրող, Սարոյան թատերագետ, Սարոյան սցենարիստ, Սարոյան նկարիչ, Սարոյան դրամատուրգ և այլն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժներ Երևանյան խմբի ղեկավար Ինգա Վարդանյանը:

Մեկնարկին ինտերակտիվ քննարկումներ և վիդեո տեսանյութեր կլինեն հեղինակի կյանքի և գործունեության մասին, որոնք դեռ չեն հրապարակվել:

Վարդանյանի խոսքով` մասնակից կարող են դառնալ բոլոր ցանկացողները:

«Բարև Սարոյան» ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների  «Գրքաբաց» նախաձեռնության և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am