Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանացի լորդն ուշացել Է նիստից եւ ամոթից հրաժարական Է տվել

Բրիտանացի լորդն ուշացել Է նիստից եւ ամոթից հրաժարական Է տվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսը վշտացել Է խորհրդարանի նիստից իր ուշանալու պատճառով, անկեղծ ներողություն Է խնդրել եւ հրաժարական Է տվել հենց ժողովի ժամանակ: Տեղի ունեցածի մասին հայտնել Է The Washington Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութը, որում լորդը ներողություն Է խնդրում իր անքաղաքավարության եւ այն բանի համար, որ տեղում չի եղել, երբ դա պահանջվում Էր, տեւում Է գրեթե մեկ րոպե: Չնայած Բեյթսն ընդամենը մի քանի րոպե Էր ուշացել, նա ստեղծված իրադրությունից որոշել Է դուրս գալ արմատականորեն: «Ես շատ եմ ամաչում տեղի ունեցածի համար, ուստի վարչապետի առջեւ իմ պաշտոնից հրաժարվում եմ հենց հիմա»,-հայտարարել Է նա գործընկերներին: Այնուհետեւ վշտացած քաղաքական գործիչը դահլիճից դուրս Է եկել զարմացած գործընկերների ձայների գվվոցի եւ «Ո՛չ» բացականչությունների ներքո:

Նրա հեռանալուց հետո պալատի ղեկավարն ասել Է, թե ներողությունն ավելի քան բավարար կլիներ, եւ ինքը բոլոր նախարարներից ամենավերջինը նրան կազատեր պաշտոնից:

Մինչդեռ, ինչպես հայտնել Է «Սքայ նյուս» հեռուստատալիքը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել Է ընդունել միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսի հրաժարականը: Ինչպես նշվում Է, կառավարության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Մեյը, որն այժմ այցով գտնվում Է Չինաստանում, անտեղի Է համարել լորդ Բեյթսի վարմունքը եւ նրա մասին խոսել Է որպես կառավարության «աշխատասեր ու բարեխիղճ» անդամի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am