Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

71 զինծառայողների ընտանիքեր նոր բնակարաններ են ստացել

71 զինծառայողների ընտանիքեր նոր բնակարաններ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հունվարի 29-ին հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակարանների բանալիները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բնակարանների հանձնման արարողության ընթացքում պաշտպանության նախարարը ծառայողական հաջողություններ և ընտանեկան երջանկություն է մաղթել բնակարանամուտ տոնող զինծառայողներին: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այս տարվանից, շնորհիվ նոր հիպոթեքային ծրագրի ընձեռած բացառիկ պայմանների, պաշտպանական գերատեսչությունը հնարավորություն կունենա բնակարաններով ապահովելու տարեկան շուրջ 500 զինծառայողների։

Շենքի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններում,  շնորհավորել բնակարանամուտը տոնող սպաներին։

ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների համար Երևան քաղաքում շահագործման հանձնված նորակառույց շենքի բնակարանները տրամադրելու մասին որոշումները կայացվել են` հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.

- հրամանատարական կազմին (մինչև զորամասի հրամանատար և տեղակալ` ներառյալ)

- մարտական գործողությունների մասնակիցներին,

- «Մարտական խաչ» շքանշանակիրներին,

- հակառակորդի հետ շփման գծում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողներին,

- ըստ Երևան քաղաքում հաշվառման հերթացուցակի:

Զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող բնակարանների սենյակների թիվը որոշվել է` հաշվի առնելով զինծառայողների ընտանիքների անդամների թվաքանակը, սեռային պատկանելությունը և օրենսդրությամբ սահմանված այլ չափորոշիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]