Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը կարող է ստանձնել արտաքին տնտեսական և քաղաքական ոլորտների հետ կապված գործառույթներ. քաղտեխնոլոգ

Արմեն Սարգսյանը կարող է ստանձնել արտաքին տնտեսական և քաղաքական 
ոլորտների հետ կապված գործառույթներ. քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը համոզված է, որ ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին իշխանության թեկնածու առաջադրելով՝ փորձում է լուծել ներքին քաղաքական ոլորտում հակակշռելու խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում քաղտեխնոլոգն ասաց, որ Արմեն Սարգսյանը որպես ՀՀ նախագահի թեկնածու բավականին հետաքրքիր ֆիգուր է:

«ՀՀ նախագահի թեկնածուն իր մեջ ունի և՛ ներքին քաղաքական, և՛  արտաքին քաղաքական բաղադրիչները: Կարծում եմ, Արմեն Սարգսյանը լինելու է ոչ միայն ներկայացուցչական  ֆիգուր, այլև ստանձնելու է ոչ ֆորմալ գործառույթներ՝  կապված արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական ոլորտների հետ»,- նշեց Վիգեն Հակոբյանը:  

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի շուրջ լեգենդներ կան, և դրանք գալիս են դեռ 1996 թվականից: Նրա խոսքով՝ երկրում կատարվող տարբեր փոփոխությունների ժամանակ ինչ-որ մի ձեռք նրան խաղի մեջ էր մտցնում:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի թեկնածուին խաղի մեջ մտցրեց շատ բարդ իրավիճակում, որպեսզի երկրում տրամադրություններ փոխի, քանի որ այն ժամանակ ընտրությունների պատճառով շատ ծանր մթնոլորտ էր: Ընդամենը 5 ամիս անց Արմեն Սարգսյանը հեռացավ: Նա «Ժպտացող մարդ» էր, ցանկանում էր որևէ բան անել՝ չթողեցին: Կարծում եմ՝ լեգենդն անգամ հերքելով, մնում է երկարատև ու կենսունակ»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, սահմանադրական փոփոխություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվեցին գործիչներ, ովքեր անմիջականորեն համակարգի հետ կապ չունեն: Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ 2014 թվականից հետո շատ բաներ ֆիլտրվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am