Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարտական ծառայության մեդալի արժանացած զինծառայողները վստահեցնում են` հայրենիքը հուսալի ձեռքերում է

Մարտական ծառայության մեդալի արժանացած զինծառայողները վստահեցնում են` 
հայրենիքը հուսալի ձեռքերում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում Մարտական ծառայության մեդալի արժանացած զինծառայողներ Կարեն Անտոնյանն ու Կարեն Հակոբջանյանը պատրաստ են բարձր մարտական ոգով շարունակելու ծառայությունը հայրենիքին: Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ինժեներական կահավորվածության գծով մասնագետ Կարեն Անտոնյանը վստահեցրեց` անում են ամեն ինչ, որ դիրքապահ զինվորներն անխոչընդոտ և անփորձանք կատարեն իրենց պարտականություններն առաջնագծում:

«Մեզ մոտ օր օրի տեխնիկապես ամրապնդվում է առաջնագիծը, որպեսզի մեր զինվորները մարտական դիրքերում անվտանգ ու անփորձանք անցկացնեն իրենց ծառայությունը: Տեխնիկական սարքերը մեծ հնարավորություն են տալիս, և մենք դրան ամեն օր ականատես ենք լինում: Վստահեցնում եմ ձեզ, ցանկացած ներթափանցման փորձ տեղում կասեցվում է ու հետ է շպրտվում ելման դիրքեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարեն Անտոնյանը:

Ֆիզպատրաստության գծով պատասխանատու Կարեն Հակոբջանյանն էլ նշեց, որ ամենօրյա աշխատանք է տանում զինվորների մարտական պատրաստության բարձրացման ուղղությամբ: Նրա խոսքով`տղաները բանակ են զորակոչվում ֆիզիկապես լավ պայմաններում, իսկ ովքեր էլ զիջում են մյուսներին քրտնաջան պարապմունքների շնորհիվ հասնում են ցանկալի արդյունքի:

«Աշխատում ենք, որ մեր զինվորները ֆիզիկապես ուժեղ լինեն, հաղթահարեն իրենց առջև դրված բոլոր խնդիրները, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվել մեր առաջնագիծ»,-ասաց Կարեն Հակոբջանյանը:

Զինծառայողը հորդորեց բոլորին հանգիստ գլուխները բարձին դնել, որովհետև իրենց զավակները ամուր ձեռքերում են, ու հայրենիքի սահմանները պահում են զգոն ու առույգ զինվորները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am