Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բաքվի օդանավակայանում օտարերկրացիներից վիզայի համար հավելյալ գումարներ են պահանջել

Բաքվի օդանավակայանում օտարերկրացիներից վիզայի համար հավելյալ գումարներ 
են պահանջել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է երկրի արտգործնախարարության աշխատակցի և սահմանապահ ծառայության սպաների, ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Մասնավորապես խախտումներ են արձանագրվել Ադրբեջանի պետական սահմանը հատելիս արտասահմանցիների համար վիզաների գրանցման ժամանակ: «Հատուկ ծառայության աշխատակիցներն արձանագրել են վիզայի ստացման ժամանակ պաշտոնական վճարի չափը գերազանցող գումարներ ստանալու դեպքեր»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ:

Հունվարի 26-ին Հեյդար Ալիևի օդանավակայանում ձերբակալել են երկրի օդանավակայանում ԱԳՆ հյուպատոսական վարչության վիզային բաժնի երրորդ քարտուղարին: Նա մեղադրվում է վիզայի ձևակերպման ժամանակ կաշառք վերցնելու մեջ:

Բացի այդ, ձերբակալվել են օդանավակայանի սահմանապահ վարչության աշխատակիցներ, ովքեր ևս մեղադրվում են կաշառք ստանալու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am