Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի Լիբանան-Հայաստան բարեկամական խմբի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի Լիբանան-Հայաստան բարեկամական խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունվարի 25-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի Լիբանան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր սահմանադրության հիման վրա խորհրդարանական կառավարման համակարգին անցման քայլերը:

Ընդգծվեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության աշխուժացման և այդ նպատակով նոր եղանակների ու ձևաչափերի որոնման անհրաժեշտությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց խորհրդարանական դիվանագիտությանը՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:

Լիբանանի խորհրդարանի անդամները ներկայացրին առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, դրանց հաջող անցկացման նախապայմանները»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am