Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում

Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսու» ակումբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է Prosports.kz-ն: Հովհաննիսյանը մի քանի օր առաջ մինչև 2020 թվականը պայմանագիր էր կնքել Երևանի «Ալաշկերտ»-ի հետ, սակայն ակումբի ղեկավարների թույլտվությամբ մեկնել է Թուրքիա, որտեղ էլ միացել է «Ժետիսու»-ին:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բելառուսական «Տորպեդո ԲելԱԶ»-ում և ճանաչվել նախորդ մրցաշրջանի՝ թիմի լավագույն ֆուտբոլիստ:

Ի դեպ, «Ժետիսու»-ի հետ արդեն պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը, ով նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում ուկրաինական «Ստալ»-ում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am