«Սպասում եմ քեզ հետ խաղալուն». Ուիլշիրը՝ Մխիթարյանին
20:42, 23 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը բարի գալուստ է մաղթել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուիլշիրն «Ինստագրամ»-ի իր էջում Մխիթարյանի հետ մարզման լուսանկար է հրապարակել ու գրել. «Բարի գալուստ ակումբ, Հենրիխ Մխիթարյան: Սպասում եմ քեզ հետ խաղալուն»:
29-ամյա հայազգի կիսապաշտպանն «Արսենալ» է տեղափոխվել հունվարի 21-ին: Արդեն այսօր նա մասնակցել է թիմի մարզմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում