Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիրիայում փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր Է իրագործվելու

Սիրիայում փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր Է իրագործվելու

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում պլանավորում են իրականացնել փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է հանրապետության ազգային հաշտեցման գործերի նախարար Ալի Հայդարը:

Ավելի վաղ Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Վիկտոր Պանկովը հայտնել Է, որ ռուս զինվորականները կազմակերպել են ավելի քան 9,5 հազար փախստականների վերադարձը Ռիֆ Դամասկոսի նահանգի Էլ Բուվայդա բնակավայր:

Հայդարի խոսքով՝ նախարարությունը եւ ռուս զինվորականները պլանավորում են մոտ ժամանակներս իրականացնել փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր:

«Համագործակցությունը վերաբերում Է ոչ միայն Էլ Բուվայդային: Ես խոսում եմ ամբողջ հարավային տարածաշրջանի մասին: Մենք տեսչական ուղեւորություններ ենք կատարել եւս մի քանի շրջաններ, եւ մենք ունենք մոտ ժամանակներս մարդկանց վերադարձնելու համատեղ պլաններ»,- ընդգծել Է Հայդարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am