Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում դարձյալ բանկ են թալանել

Վրաստանում դարձյալ բանկ են թալանել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրաստանի բանկի» մասնաճյուղի զինված կողոպուտ Է կատարվել Քութայիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, հունվարի 22-ի երեկոյան Տաբուկաշվիլի փողոցում գտնվող բանկի մասնաճյուղ Է ներխուժել զինված հանցագործը, որը կրակել Է շենքում գտնվող տղամարդու վրա եւ հափշտակել բանկի փողերը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել:

Վրաստանի ՆԳ նախարարությունում լրագրողներին հայտարարել են, որ միջոցներ են ձեռնարկվում գտնելու հանցագործին: Ընդ որում գերատեսչությունում չեն ճշտել հափշտակված գումարի չափը:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ 2017 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղերի մի ամբողջ շարք կողոպուտներ են տեղի ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am