Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփն ստորագրեց ժամանակավոր բյուջեն, որով կառավարությունը կֆինանսավորվի մինչեւ փետրվարի 8-ը

Թրամփն ստորագրեց ժամանակավոր բյուջեն, որով կառավարությունը կֆինանսավորվի մինչեւ փետրվարի 8-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված ժամանակավոր բյուջեն, որը ֆեդերալ կառավարության ֆինանսավորումը երկարաձգում Է մինչեւ փետրվարի 8-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը: Այսպիսով, Թրամփը դադարեցրեց ֆեդերալ կառավարության աշխատանքի եռօրյա դադարը:

Ավելի վաղ Սենատը 81 ձայնով քվեարկել Էր ժամանակավոր բյուջեի օգտին, 18-ը դեմ են եղել, իսկ Ներկայացուցիչների պալատն օրինագիծը պաշտպանել Է 266 կողմ 150 դեմ ձայներով:

Սա 2017 թվականի հոկտեմբերի 1-ին ֆինանսական տարվա սկսվելուց ի վեր արդեն չորրոդ անգամն Է, որ ժամանակավոր բյուջե Է ընդունվում: Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ երկարաժամկետ բյուջեի շուրջն առավելապես ներգաղթի վերաբերյալ մի շարք տարաձայնությունների ֆոնին:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, դեմոկրատների կողմից ներկայիս բյուջեի պաշտպանության փոխարեն Սենատում հանրապետականները համաձայնել են մոտ ժամանակներս քվեարկություն անցկացնել ներգաղթին վերաբերող միջոցառումների շուրջ, որոնց ընունումը պնդում են դեմոկրատները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am