Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնությունը փորձում է ճանաչելի դարձնել անհայտ հերոսներին

«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնությունը փորձում է 
ճանաչելի դարձնել անհայտ հերոսներին

ԵՐԵՎԱՆ,  22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնությունը փորձում է ակտիվացնել Մայիսյան հերոսամարտերի թեման: Կազմակերպվում են միջոցառումներ, ինչպես նաև նախաձեռնությունը զբաղվում է այդ օրերի ոչ  այնքան հայտնի հերոսներին հանրությանը ներկայացնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Նախաձեռնության ձևավորման նախապատրաստական աշխատանքները տարվել են 2015-ից: Փորձում ենք հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ ակտիվացնել այդ թեման: Նախաձեռնության շրջանակներում դիմել ենք Դիլիջանի քաղաքապետարանին այնտեղ հերոս Գուրգեն Տեր-Մովսիսյանի փոքրիկ հուշաքարը տեղադրելու համար: Գուրգեն Տեր-Մովսիսյանի մասին քիչ է խոսվել, սակայն նա Ղարաքիլիսայի ճակատամարտում մեծ դերակատարություն է ունեցել: Թեև ծրագրվածը դեռ չի իրականացել, սակայն փորձելու ենք նրա և քիչ հայտնի շատ հերոսների մասին լուսաբանել»,-ասաց Մարտիրոսյանը:

Նախաձեռնությունը տարբեր առաջարկներ է ուղղել նաև ՀՀ կառավարությանը: «Առաջարկել ենք Արամ Մանուկյանի տուն-թանգարան կառուցել Երևանի Արամի փողոցում: Այն շատ կարևոր կլինի ոչ միայն Արամ Մանուկյանի, այլ նաև պատմական ողջ ընթացքը լուսաբանելու առումով: Առաջարկել ենք նաև Շուշիում Արամ Մանուկյանի տունը վերածել տուն-թանգարանի»,-ասաց Մարտիրոսյանը:

Նախաձեռնության անդամները նաև «Facebook» սոցիալական ցանցում ստեղծել են էջ, տեղադրել և տարածել թեմային վերաբերող նյութեր: «Նախորդ տարի մայիսի 28-ին փոքրիկ միջոցառում կազմակերպեցինք, պատրաստեցինք տարբեր իրեր, մշակեցինք նաև լոգոտիպ: Այդ լոգոտիպով տարբեր համայնքներում՝ Դիլիջանում, Եղեգնաձորում, Գյումրիում կազմակերպեցինք փոքրիկ միջոցառումներ: Այսպիսով` փորձեցինք թեման ակտիվացնել»,-եզրափակեց նախաձեռնության անդամը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am