Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիգերիայի հյուսիսում առևանգված ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներն ազատ են արձակվել

Նիգերիայի հյուսիսում առևանգված ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներն ազատ են 
արձակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հյուսիսում առևանգված  երկու ամերիկացին և երկու կանադացին ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիներն, որոնք զբոսաշրջության նպատակով էին Նիգերիայում, անհայտ անձաց կողմից առևանգվել էին դեկտեմբերի 17-ին: Տեղեկացվում էր, որ օտարազգիներն առևանգվել են Կադունա նահանգում, երբ վերադառնում էին մայրաքաղաք Աբուջա: Հարձակման ժամանակ սպանվել են մի քանի ոստիկաններ, որոնք ուղեկցում էին զբոսաշրջիկներին:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ պատանդ պահվող անձինք ազատ են արձակվել հունվարի 20-ի առավոտյան, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Ազատ արձակված զբոսաշրջիկները տարվել են Աբուջայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատուն, որտեղ նրանք կստանան բժշկական օգնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am