Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետությունում հունվարի 1-17-ը ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 520 տրանսպորտային միջոց

Հանրապետությունում հունվարի 1-17-ը ՃՈ հատուկ պահպանվող տարածք է  
տեղափոխվել 520 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարահային ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում հունվարի 1-17-ը ընկած ժամանակահատվածում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է  տեղափոխվել 520 տրանսպորտային միջոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում ոչ ստափ վիճակում գտնվող կամ երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ հայտնաբերելու ուղղությամբ, հողմապակիների լուսաթափանցելիության չափի խախտման, փոխարինված կամ կեղծված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ գտնելու ուղղությամբ:

«Ուժեղացված ծառայություն ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից չեկի խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ, Պետական եկամուտների կոմիտեի հետ իրենց կողմից հետախուզում հայտարարարված ավտոմեքենաներ գտնելու ուղղությամբ»,- նշել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Ստեփան Նազարյանը:

Այս տարի Ճանապարհային ոստիկանությունը իրականացրել է  արդեն մի քանի ուժեղացված ծառայություն Հանրապետության տարբեր հատվածներում: Արդյունքում`բազմաթիվ օրինախախտներ են հայտնաբերվել և ենթարկվել պատասխանատվության, իսկ շատերի մեքենաները հայտնվել են ՃՈ հատուկ պահպանվող  տարածքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am