Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարմիրգյուղում քամին տանիքներ է վնասել. վնասի չափը պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել

Կարմիրգյուղում քամին տանիքներ է վնասել. վնասի չափը պարզելու համար 
հանձնաժողով է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում հունվարի 19-ին  քամուց տանիքներ են վնասվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել են Տիգրան Պետրոսյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքի երկաթյա թիթեղները (մոտ 30 քմ) և 118-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքի ազբոշիֆերը (մոտ 90 քմ):

Գյուղապետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am