Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտարարվել Է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը

Հայտարարվել Է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rotten Tomatoes կինոռեսուրսը հայտարարել Է, որ «Փադինգթոնի արկածները 2» ընտանեկան կատակերգությունը գերազանցել Է դրական արձագանքների ռեկորդը կայքի գոյության ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիլմի առաջին 164 գրախոսականները եղել են դրական: Կինոնկարն առաջ Է անցել 1999 թվականի «Խաղալիքների պատմությունը 2»-ից: Disney անիմացիոն ստուդիայի կինոժապավենը ռեկորդը պահպանում Էր 163 առաջին դրական արձագանքներով:

Նշվում Է, որ «Փադինգթոն 2»-ի գլխավոր մրցակիցը 2017 թվականի նոյեմբերից եղել Է Գրետա Գերվիգի «Լեդի Բըրգ» ֆիլմը, որը դրական գրախոսականների քանակով հասել Է «Խաղալիքների պատմությունը 2»-ին: 164-րդ կինոքննադատը, սակայն, ավելի ցածր վարկանիշ Է դրել դրամային, եւ այն դուրս Է մնացել մրցությունից: «Փադինգթոնի արկածները 2» կինոժապավենը պատմում Է արջուկի մասին, որն ապակի լվացող Է աշխատում Մեծ Բրիտանիայի մի փոքրիկ քաղաքում:

Կինոկատակերգությունում գլխավոր դերերը կատարում են Հյու Գրանտը, Բրենդան Գլիսոնը եւ Փիտեր Կապալդին: Փադինգթոնին հնչյունավորում Է Բեն Ուիշոուն: Ռեժիսորը Փոլ Քինգն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am