Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ Է բացվել

Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ Է բացվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիվոստոկում բացվել Է արտ-օբյեկտ՝ նվիրված խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի ստեղծագործությունների հերոս՝ հետախույզ Օտտո ֆոն Շտիռլիցին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքային վարչակազմը: Կառուցվածքը պատրաստված Է մետաղի ամբողջական թերթից, որի վրա ակոսատված Է հետախույզի ուրվանկարը եւ գրված Է. «Երիտասարդ տարիներին Օտտո ֆոն Շտիռլիցը (իսկական անունը՝ Վսեվոլոդ Վլադիմիրով)՝ խորհրդային գրականության եւ կինոյի ամենահռչակավոր հետախույզը, ապրել եւ աշխատել Է Վլադիվոստոկում: Այստեղ նա հայտնի Էր որպես Մաքսիմ Իսաեւ:

Ապրել Է Պոլտավսկայա փողոցում, հանգստացել Սեդանկայում, երեկոները սիրել Է նստել «Վերսալ» ռեստորանում»: «Գրական եւ կինեմատոգրաֆիական հերոսին՝ խորհրդային հետախույզ Մաքս Օտտո ֆոն Շտիռլիցին, նվիրված արտ-օբյեկտի բացման հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Վլադիվոստոկում»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am