Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայտարարվել են բոլոր ժամանակների ամենասիրված հարյուր ֆիլմերը

Հայտարարվել են բոլոր ժամանակների ամենասիրված հարյուր ֆիլմերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Indie Wire հրատարակությունը հրապարակել Է կինոհանդիսատեսների վարկածով բոլոր ժամանակների հարյուր լավագույն ֆիլմերի ցուցակը` 2018 թվականի սկզբի դրությամբ: Վարկանիշը հիմնված Է Rotten Tomatoes կայքում կինոժապավենների գնահատման վրա:

Ինչպես նշում են հեղինակները, վարկանիշը ցույց Է տալիս, թե ինչ նոր կինոնկարների Է հաջողվել տեղ գտնել ստուգված դասականի հետ նույն շարքում: «Գոյություն ունի արդյոք նման մեկ այլ ցուցակ, որում աշխարհը «Սարդ-մարդը. տունդարձ» ֆիլմը «Ապոկալիպսիսն այսօր»-ից վեր դասեր»,-մեկնաբանում են կազմողները: Առաջին հորիզոնականում հայտնվել Է 1939 թվականի «Օզ երկրի կախարդը» ֆիլմը: Ժապավենի վարկանիշը կազմել Է 99 տոկոս: Երկրորդ տեղում Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» կինոնկարն Է: Եռյակը եզրափակում Է «Հեռո՛ւ ինձանից» հորորը, որն Էկրան Է բարձրացել 2017 թվականին:

Ժամանակակից ժապավեններից առաջին տասնյակում նաեւ ընդգրկել են «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը: Հաջորդ ժապավենը, որը նկարահանվել Է 20-րդ դարում, հայտնվել Է 12-րդ հորիզոնականում. այն 2016 թվականին թողարկված «Լուսնի լույսն» Է, որն «Օսկար» Է նվաճել «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Հունվարին ավելի վաղ ԱՄՆ-ի կինոքննադատները Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմը ճանաչել են 2017 թվականի լավագույն կինոնկար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am