Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարանը երեք ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը երկրում

Թուրքիայի խորհրդարանը երեք ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը 
երկրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու որոշում՝ սկսած հունվարի 19-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:   

Թուրքիայում արտակարգ դրությունը մտցվել էր 2016 թվականի հուլիսին իրականացված հեղաշրջման փորձից հետո՝ երեք ամիս ժամկետով: Ռեժիմը հինգ անգամ երկարաձգվել է երեք ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ և խորհրդարանի վավերացմամբ:    

Հունվարի 17-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով: Նիստն անցել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Դրանից հետո համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության կողմից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am