Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Apple-ը հինգ տարվա ընթացքում ավելի քան 30 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ

Apple-ը հինգ տարվա ընթացքում ավելի քան 30 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիան մտադիր Է առաջիկա հինգ տարվա ընթացքում ավելի քան 30 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսության մեջ, ինչպես նաեւ բացել երկրորդ կենտրոնակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է նրա կայքում:

«Apple-ը պլանավորում Է հաջորդ հինգ տարվա ընթացքում ավելի քան 30 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում եւ ստեղծել 20 հազարից ավելի նոր աշխատատեղեր»,-նշվում Է հայտարարության մեջ: Ներկայում ԱՄՆ-ում Apple-ում աշխատում Է շուրջ 84 հազար մարդ:

Ինչպես պատմել Է կորպորացիան, նոր կենտրոնակայանը կառուցվելու Է ԱՄՆ-ի տարածքում: Դրա շինարարության ստույգ վայրը կհայտարարվի ավելի ուշ: Apple-ի ներկայիս կենտրոնակայանը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգի Քուփերթինո քաղաքում: Ընկերությունը նաեւ պլանավորում Է ԱՄՆ-ում ստեղծել տյալների մշակման լրացուցիչ կենտրոններ, որոնց կառուցման գործում ներդրվելու Է ավելի քան 10 մլրդ դոլար:

Ինչպես նշել են Apple-ում, նոր ներդրումների, ինչպես նաեւ ներկայիս բոլոր նախագծերի ու ծախսերի հաշվառմամբ, ԱՄՆ-ի տնտեսության մեջ կորպորացիայի անուղղակի ներդրումը առաջիկա հինգ տարվա ընթացքում կկազմի ավելի քան 350 մլրդ դոլար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ուրախ Է հարկային բարեփոխման ընդունումից հետո ԱՄՆ-ի տնտեսության մեջ ավելի քան 350 մլրդ դոլար ներդնելու Apple ընկերության որոշման համար:

«Ես խոստացել Էի, որ իմ քաղաքականությունը թույլ կտա այնպիսի ընկերությունների, ինչպիսին Apple-ն Է, հսկայական գումարներ վերադարձնել Միացյալ Նահանգներ: Շատ լավ Է տեսնել՝ ինչպես Է Apple-ը կատարում այդ ծրագիրը հարկերի կրճատման արդյունքում: Դա ամերիկացի աշխատողների եւ ԱՄՆ-ի հսկայական հաղթանակն Է»,-գրել Է նախագահ Թրամփը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am