Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ «Ծառուկյան» խմբակցությունը կարող էր չստանալ նախագահի իրենց թեկնածուին սատարելու գրությունը

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ «Ծառուկյան» խմբակցությունը կարող էր չստանալ 
նախագահի իրենց թեկնածուին սատարելու գրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրենք «Ելք» խմբակցությունից ՀՀ նախագահի իրենց թեկնածուին աջակցելու վերաբերյալ դիմում չեն ստացել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը չէր կարող տացած չլինել իրենց պաշտոնական գրությունը: «Այդ գրությունը մենք պաշտոնապես ուղարկել ենք, դա ֆիքսվել է: Ես ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը տեսել եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել մեծամասնության թեկնածուի համար, ինչն իրենց համար շատ ցավալի փաստ է:  «Այս խորհրդարանի մարմինների ձևավորման ընթացքում մենք հայտարարել և կողմ ենք քվեարկել «Ծառուկյան» դաշինքի բոլոր թեկնածուների օգտին: Մենք դա արել ենք անկախ ամեն ինչից, որպեսզի կարողանաք ձևավորել առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ: Սակայն այդ ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս, և դա ցավալի է»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հայտարարել էր ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Քանի որ նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդը, «Ելք» խմբակցությունը դիմել էր «Ծառուկյան» խմբակցությանը՝ իրենց թեկնածուին սատարելու համար: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք «Ելք» խմբակցությունից իրենց թեկնածուին սատարելու մասին գրություն չեն ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am