Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Գյումրու բժշկական կենտրոնն անցած տարի շուրջ 400 սրտի ստենտավորում է իրականացրել


ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրի» բժշկական կենտրոնը կշարունակի իրականացնել «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում)» «Կյանքի ստենտ» ծրագիրը՝ համաձայն բուժհաստատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև կնքված հուշագրի:

«Գյումրի» բժշկական կենտրոնն այս ծրագիր ընդգրկվել էր 2015 թվականի հունվարի 1-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, 2017 թվականին «Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում Գյումրու ԲԿ-ում իրականացվել է 137 վիրահատութուն: 2017 թվականին կենտրոնում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում ստենտավորվել է 399 հիվանդ, որից 137 սրտի անհետաձգելի վիրահատության՝ «Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում, իսկ 122 վճարովի հիմունքներով: 2017 թվականի ընթացքում իրականացվել է 310 կորոնարոգրաֆիա, որից 162 վճարովի, իսկ 148 պետական պատվերի շրջանակներում: 2018 թվականին «Գյումրու բժշկական կենտրոն»-ը կշարունակի «Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում իրականացնել անվճար ստենտավորում:

Ծրագրի շրջանակներում վիրահատությունն իրականացվում է անվճար՝ ծրագիր ընդգրկվում են սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները: Սրանք հիմնականում անհետաձգելի դեպքերն են: Բազմաթիվ հետազոտությունների հիման վրա պարզ է դարձել, որ սուր ինֆարկտով հիվանդերի մոտ ստենտավորումը բերում է կյանքի տևողության և կյանքի որակի լավացմանը: Ըստ մասնագետների՝ զուտ դեղորայքային բուժում ստացող սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների մոտ մահացության ցուցանիշները բարձ է՝ հասնում մինչև 35 տոկոսի, միջազգային ցուցանիշներով, ստենտավորման դեպքում, մահացության ցուցանիշն իջնում է մինչև 3-5 տոկոսի:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ