Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում ուժի մեջ է մտել զինծառայողներին հատուցման 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը

Արցախում ուժի մեջ է մտել զինծառայողներին հատուցման 1000 դրամի պարտադիր 
հանգանակության մասին օրենքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը: Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը

«Օրենքը վերաբերվելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից՝ նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն, որ եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է իր փոխարեն գործատուն վճարի: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն՝ վարձու աշխատողներից ամսական 1000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում տարեկան 12 հազար դրամ»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ, իրենց գնահատականներով, հիմնադրամին Արցախից տարեկան կուղղվի մոտ 700-800 միլիոն գումար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am