Ռուս զինվորականները ոչնչացրել են «Հմեյմիմ» ռազմաբազան կրակի ենթարկած գրոհայիններին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս զինվորականները դեկտեմբերի 31-ին Սիրիայում «Հմեյմիմ» ռազմաբազան նռնականետային կրակի ենթարկած գրոհայինների դիվերսիոն խմբի հայտնաբերման և ոչնչացման հատուկ գործողություն են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Գործողության վերջնական փուլում ռուս զինվորականները բացահայտել են դիվերսիոն խմբի տեղակայման վայրը Իդլիբ նահանգի արևմտյան հատվածում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով դիվերսիոն ողջ խումբը ոչնչացվել է "Краснополь" հակահրետանային համակարգի հարվածով:
Ռուսական ռազմական հետախուզությունը Իդլիբ նահանգում հայտնաբերել է նաև ահաբեկիչների կողմից անօդաչու հարվածային սարքերի վերջնական հավաքման և պահման վայրը և ամբողջությամբ ոչնչացրել է անօդաչու սարքերի պահեստը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում