Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Հայտարարվել են 2017 թվականի ամենաանվտանգ ավտոմեքենաները


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ քրաշ-թեստերի անցկացման եվրոպական կազմակերպությունը (Euro NCAP) հայտարարել Է 2017 թվականի ամենաանվտանգ ավտոմեքենաները: Ինչպես նշվում Է կազմակերպության կայքում, հաղթողներն ընտրվել են վեց տարբեր կատեգորիաներում՝ կապված այն բանի հետ, որ տարբեր դասերի ավտոմեքենաները հնարավոր չԷ գնահատել անվտանգության տեսակետից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշը կազմելիս փորձագետները հաշվի են առել չափահաս ուղեւորների եւ երեխաների անվտանգության աստիճանը, հետիոտների անվտանգությունը եւ «ակտիվ անվտանգության» համակարգը, որը նկատի Է առնում ավտոմեքենաների կոնստրուկտիվ եւ շահագործողական հատկանիշների ամբողջությունը: Ընդամենը 2017 թվականին կազմակերպությունը անցկացրել Է 70 նոր կամ ռեսթայլինգային մոդելների ավտոմեքենաների քրաշ-թեստեր:

Ներկայացուցչական դասում ամենաանվտանգը ճանաչվել Է Volkswagen Arteon-ը: «Կոմպակտ քրոսովեր» կատեգորիայում քրաշ-թեստերում իրեն ամենից լավ Է դրսեւորել Volvo XC60-ը:

«Մինի քրոսովեր» կատեգորիայում ամենաանվտանգը ճանաչվել Է Volkswagen T-Roc-ը:

B կարգում (ոչ մեծ ավտոմեքենաներ) ամենաանվտանգն Է ճանաչվել Volkswagen Polo-ն:

«Կոմպակտվեն» կատեգորիայում փորձագետներն ամենաանվտանգն են հայտարարել Opel Crossland X-ը:

«Փոքր ընտանեկան ավտոմեքենա» կատեգորիայում ամենաանվտանգն են ճանաչվել Subaru-ի միանգամից երկու մոդելներ՝ Impreza-ն եւ XV-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ