Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

ԵՄ-ն պլանավորում Է մեկ մլրդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պլանավորում Է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում: Հունվարի 11-ին այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել Է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համաշխարհային դասի եվրոպական գերհամակարգիչների ստեղծման բնագավառում համատեղ ներդրման պլան: Դրանք անհրաժեշտ են մեծ քանակությամբ տվյալների մշակման համար, ինչպես նաեւ հասարակությանն օգուտ կբերեն շատ բնագավառներում՝ սկսած առողջապահությունից եւ Էներգիայի վերականգնվող աղբյուրներից մինչեւ կիբեռանվտանգություն»,- ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը մտադիր Է նախագծում ներդնել 468 հազար եվրո: Եվս մոտավորապես նույնքան, ինչպես սպասվում Է, կներդնեն Եվրամիության անդամ երկրները: «Ամբողջությամբ վերցված՝ մինչեւ 2020 թվականը կներդրվի պետական ֆինանսավորման շուրջ 1 միլիարդ եվրո, բացի դրանից, կկատարվեն մասնավոր ներդրումներ»,- նշում Է ԵՀ-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ