Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայում Պահպանողական կուսակցության նոր ղեկավար են նշանակել

Մեծ Բրիտանիայում Պահպանողական կուսակցության նոր ղեկավար են նշանակել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավար Է նշանակվել միգրացիայի հարցերի նախարար Բրենդոն Լյուիսը: Այս որոշումը, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են վարչապետի գրասենյակից, հունվարի 8-ին ընդունել Է նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյը, դրան հավանություն Է տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ պահպանողականների առաջնորդ Պատրիկ Մաքլոհլինը հրաժարական Է տվել: Նոր նշանակումից հետո Լյուիսը թողնում Է միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնը: «Թագուհին հավանություն Է տվել Լյուիսին անպորտֆել նախարար նշանակելուն: Նա նաեւ կդառնա Պահպանողական կուսակցության նոր նախագահը»,-հայտնել Է դիվանատան ներկայացուցիչը: Հունվարի 8-ին հրաժարական Է տվել նաեւ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջեյմս Բրոքենշիրը, սակայն դա կապված Է ոչ թե կառավարության կազմում կատարված փոփոխությունների, այլ նախարարի առողջական խնդիրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am