Հասարակական

Հայկական բանակի 65 տոկոսը կազմում են պայմանագրային զինծառայողները. Մովսես Հակոբյան

2 րոպեի ընթերցում

Հայկական բանակի 65 տոկոսը կազմում են պայմանագրային զինծառայողները. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի 65 տոկոսը կազմում են պայմանագրային զինծառայողները, և միայն 35 տոկոսն են պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնելու համար զորակոչված զինվորները: Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Այսօր բանակի մոտավորապես 65 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են, ընդամենը 35 տոկոսն են կազմում պարտադիր զորակոչված զինծառայողները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական բանակի համալրվածության մակարդակը բավականին բարձր է. ինչպես մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներում, այնպես էլ ռեզերվային զորամասերում, որոնք կոչվում են մշտական պատրաստության զորամասեր, համալրվածության տոկոսը բավականին բարձր է:

«Մենք 12 տարի անընդհատ ունենք զորակոչի նվազում: Սա վերջին տարին է, որ մենք նման նվազում ենք ունենալու: Եվ մենք այս տարիների ընթացքում գիտեինք, որ սա լինելու է, դրա համար զուգահեռաբար բանակը համալրում ենք պայմանագրային զինծառայողներով: Սա որևէ մեկ անգամ չի անդրադարձել բանակի մարտունակության վրա: Մենք պլանավորումն այնպես ենք կատարում, որպեսզի բանակի մարտունակության վրա զորակոչի նվազումը չանդրադառնա»,- եզրափակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում