Հասարակական

«Ես եմ» ծրագրից օգտվողները կծառայեն մարտական հերթապահություն իրականացնող նույն զորամասում

1 րոպեի ընթերցում

«Ես եմ» ծրագրից օգտվողները կծառայեն մարտական հերթապահություն իրականացնող նույն զորամասում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող բոլոր զինծառայողները կծառայեն նույն զորամասում, նույն ստորաբաժանման կազմում. ծառայության վայրը պաշտպանության նախարարությունն առաջիկայում կներկայացնի: Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Նրանք վիճակահանության չեն մասնակցելու, ծառայելու են նույն զորամասում, որովհետև նրանց ծառայությունը տարբերվելու է մյուս զինծառայողների ծառայությունից: Այս պահին ծառայության վայրի մասին ոչինչ չեմ կարող ասել, մենք դա առաջիկայում կհայտարարենք, սակայն կարող եմ ասել, որ դա լինելու է սահմանապահ զորամաս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հակոբյանը:

Հարցին, թե քանիսն են դիմել ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրից օգտվելու համար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը դժվարացավ պատասխանել հարցին` ընդգծելով, որ դա կերևա այն ժամանակ, երբ զորակոչիկները կավարտեն դպրոցը, կընդունվեն բուհեր ու դիմում կներկայացնեն ծրագրից օգտվելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում