Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի վերաբերյալ

ԱՄՆ-ը եւ Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի քաղաքականությանը հակազդելու նպատակով համագործակցության վերաբերալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Channel 10 News հեռուստաալիքը:

Կողմերը համաձայնության են եկել ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում, դրա գլխավոր թեման հակազդումն Է Իրանի կողմից իր հրթիռամիջուկային ծրագրի իրագործմանը, նշված Է հաղորդագրության մեջ: Այն նախատեսում Է իրանական ատոմի համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության իրագործում, որը նա շարադրել Է հոկտեմբերի 13-ին, ինչպես նաեւ համատեղ խմբերի ստեղծում մերձավորարեւելյան տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը հակազդելու համար:

Համաձայնագրի կնքման շուրջը բանակցություններն Սպիտակ տանը վարել են անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Հերբերտ Մաքմասթերը եւ նրա իսրայելացի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am