Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սեւան քաղաքում կազմակերպվեց գյուղմթերքների ամանորյա տոնավաճառ

Սեւան քաղաքում կազմակերպվեց գյուղմթերքների ամանորյա տոնավաճառ

ԳԱՎԱՌ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի շեմին հերթական նախաձեռնությամբ հանդես եկան Սեւանում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկության երիտասարդները՝ կազմակերպելով ամանորյա տոնավաճառ Գեղարքունիքի ու Հայաստանի այլ մարզերի գյուղմթերքներ արտադրող ու վերամշակող ընկերությունների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, տոնավաճառին իրենց արտադրանքն էին ներկայացրել Վարդենիկի «Սարերի բարիք», Ճամբարակի «Քլեյ Հաուս», Վանաձորի «Լոռի Արտ» ու «Աբրիկոտ», Հրազդանի «My Book Store» ու «My Corner», «Միջմշակութային հաղորդակցությունների կենտրոն», «Այլ կերպ» , «Սեւան թեյ», «Նազանի թեյ» սոցիալական ձեռնարկությունները, կազմակերպությունները: Ինչպես նշեց «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ, «Բոհեմ»-ի ղեկավար Գոհար Մնացականյանը, տոնավաճառի անցկացման նպատակը հատկապես արվեստի ու թեյի ոլորտում արտադրողների համար հարթակ ստեղծելն է: «Սա հնարավորություն է, որ արտադրողը հանդիպի իր սեւանցի գնորդներին, ընդլայնի շուկան, գնորդներն իրենց համար հաճելի մթերքներ գտնեն, իսկ մենք էլ դառնանք կապող օղակ նրանց միջեւ»,-տեղեկացրեց Գոհար Մնացականյանը:
Տոնավաճառում ներկայացված էին նաեւ սեւանցի ու ոչ սեւանցի անհատ ստեղծագործողների աշխատանքները:
«Տոնավաճառի կազմակերպիչները վստահ էին, որ այցելուները հնարավորություն կունենան ամենօրյա շաբլոն դարձած ապրանքներից տարբեր բաներ տեսնել ու ցանկության դեպքում գնել դրանք. տոնածառի խաղալիքներ ու աքսեսուարներ, գլխարկ ու ձեռնոց, գրքեր ու թեյ, հուշանվերներ ու բիժուտերիա` մեկը մյուսից ինքնատիպ ու չկրկնվող։ Այս ամենի կողքին մասնակիցներն էլ հնարավորություն ունեցան իրենց ապրանքը ներկայացնելու և վաճառելու։ «Գտնված երազ» ամանորյա տոնավաճառը նպատակ ունի աշխարհում այնքան ընդունված տոնավաճառների մշակույթը նաեւ մեր քաղաք բերելու, որի առաջին քայլերն արդեն հաջողված են»,-նշեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը:
Գնումներին զուգահեռ՝ կազմակերպիչները հոգացել էին, որպեսզի մասնակիցները վայելեն նաեւ հետաքրքիր եւ հաճելի ժամանց` համերգային ծրագրի տեսքով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am