Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վախճանվել Է Բագզ Բաննի ճագարին ստեղծած մուլտիպլիկատորը

Վախճանվել Է Բագզ Բաննի ճագարին ստեղծած մուլտիպլիկատորը
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 99 տարեկան հասակում վախճանվել Է նկարիչ, դիզայներ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Գիվենսը, որն ստեղծել Է Բագզ Բաննի ճագարի կերպարը: Ինչպես զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է նրա դուստրը՝ Մարիանա Գիվենսը, նկարիչը կյանքից հեռացել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հիվանդանոցներից մեկում: Նրա մահվան պատճառ Է դարձել սուր շնչառական անբավարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիվենսը մուլտիպլիկատորի իր կարիերան սկսել Է 1937 թվականին Disney ստուդիայում: Այնտեղ նա, մասնավորապես, մասնակցել Է «Ձյունանուշիկը եւ յոթ թզուկները» մուլտֆիլմի եւ Դոնալդ Դաքի մասին կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը:

1940 թվականին Գիվենսն աշխատանքի Է անցել Warner Bros. ստուդիայում: Հենց այնտեղ Է նա ստեղծել Բագզ Բաննի ճագարի կերպարը, որը դարձել Է գլխավոր հերոսներից մեկը Warner Bros.-ի մի քանի անիմացիոն ծրագրերում, այդ թվում՝ Looney Tunes Show-ում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծնունդով Քենտուկիի նահանգից Գիվենսը մեկնել Է օվկիանոսից այն կողմ՝ ծառայելու ռազմաճակատում: Վերադառնալով տուն՝ նկարիչը շարունակել Է զբաղվել անիմացիայով: Նա, մասնավորապես, նկարել Է այնպիսի հայտնի գործող անձերի, ինչպիսիք են Դաֆֆի Դաք բադիկը, նավաստի Փոպայը, մասնակցել Է «Թոմը եւ Ջերին» սերիալի ստեղծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am