Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունաստանում ձնաբքի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել

Հունաստանում ձնաբքի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ձնաբուքը ճանապարհներին խոշոր խցանումների պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ճանապարհներին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում, հարյուրավոր ավտոմեքենաներ մի քանի ժամ արգելափակվել են ձնաշերտի պատճառով:

Ձյունը սկսել է տեղալ դեկտեմբերի 22-ին, երբ հազարավոր հույներ գնում էին Սուրբ Ծննդյան տոները նշելու: Աթենքի մայրուղիներից մեկում խցանման երկարությունը կազմել է 15 կմ, ավտոմեքենաները ճանապարհներին են մնացել 8 ժամ: Երթևեկությունը վերականգնվել է միայն կեսգիշերին մոտ:

Որոշ ճանապարհներին ոստիկանությունը արգելել է ծանր բեռնատարների երթևեկությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am