Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրասիական փորձագիտական ակումբն ամփոփում է տարին. «Արմենպրես»-ին շնորհվեց պատվոգիր արդյունավետ աշխատանքի համար

Եվրասիական փորձագիտական ակումբն ամփոփում է տարին. «Արմենպրես»-ին 
շնորհվեց պատվոգիր արդյունավետ աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբն ամփոփում է 2017 թվականի գործունեության արդյունքները: «ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով տարեկան նիստին մասնակցում էին Հայաստանում Բելառուսի եւ Ղազախստանի դեսպաններ Իգոր Նազարուկը եւ Թիմուր Ուրազաեւը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Միհրան Հակոբյանը, մի խումբ փորձագետներ, տնտեսագետներ, պատմաբաններ եւ ուսանողներ:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նշեց, որ տարեկան նիստն անցկացվում է արդեն չորրորդ անգամ եւ ամփոփում է ողջ տարվա ընթացքում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում իրականացված գործունեությունը:

«Պատիվ ունեմ բացելու ակումբի արդեն  չորրորդ տարեկան նիստը: Արդեն չորս տարի շարունակ մենք ակտիվ հետազոտավերլուծական աշխատանք ենք տանում սոցիալական, քաղաքական, տնտեսական գործընթացների վերաբերյալ, որոնք տեղի են հետխորհրդային տարածքում: Ակտիվորեն հանդես ենք գալիս Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հաջողության համար, մանրամասն ուսումնասիրություններ ենք կատարում խնդիրների եւ թերությունների վերաբերյալ,  բարձրաձայնում ենք դրանք` ըստ այդմ ցուցաբերելով կառուցողական ազդեցությունը գործընթացին: Շնորհակալ ենք մեր գործընկներին` պետական կառույցների, բուհերի, ԶԼՄ ներկայացուցիչներին: Մենք հպարտ ենք մեր համագործակցությամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս արդյունավետ աշխատել, կատարել  կարեւոր կանխատեսումներ, որոնք կյանքի են կոչվում: Հուսանք` հետագա տարիներին եւս մեր հետազոտավերլուծական, գաղափարախոսական գործունեությունը կլինի պահանջված մեր հանրության կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Միջոցառման շրջանակում հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին շնորհվեցին պատվոգրեր արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը եւս շնորհվեց պատվոգիր որպես երախտագիտություն կատարված աշխատանքի համար:

Պատվոգրեր ստացան նաեւ «Արարատ», «Հ2», «Կենտրոն» հեռուստաընկերությունները, «Իրավունք»,  «Իրատես», «Առավոտ» թերթերը, «Արմինֆո», «Eurasia Daily» լրատվական գործակալությունները:

«Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ  այստեղ ներկա են Հայաստանի առաջատար լրատվամիջոցները, որոնք ազնիվ, ջանասիրաբար եւ արդյունավետ աշխատանք են տանում` ուղղված եվրասիական գործընթացի խորացմանն ու զարգացմանը` իրապես ազդեցություն ունենալով  թե Հայաստանում,  թե դրա սահմաններից դուրս»,-նշեց Արամ Սաֆարյանը:

Բացի լրատվամիջոցներին պատվոգրեր հանձնելուց` Արամ Սաֆարյանը ողջունեց Եվրասիական փորձագիտական ակումբի նոր անդամներին` նրանց հանձնելով անդամակցության վկայագրեր:

Փորձագիտական ակումբի նոր անդամներն են «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը,  Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]