Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարվա գլխավոր չարագործ է հայտարարվել Թոմ Հարդիի գլխարկը

Տարվա գլխավոր չարագործ է հայտարարվել Թոմ Հարդիի գլխարկը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Guardian հրատարակությունը կազմել Է 2017 թվականի հեռուստատեսության գլխավոր չարագործների ցուցակը: Վարկանիշը հրապարակվել Է դեկտեմբերի 22-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշում տեղ են գտել վեց գործող անձինք, մեկ ծովային Էակ, մեկ գլխարկ, ինչպես նաեւ «Սպասուհու պատմությունը» սերիալի գրեթե բոլոր հերոսները: Լրագրողներին, մասնավորապես, վախեցրել են «Մեծ փոքրիկ սուտը» նախագծից Փերի Ռայթը, որին մարմնավորել Է Ալեքսանդր Սքարսգորդը, Սայմոն Ֆոսթերը՝ «Դոկտոր Ֆոսթեր» հաղորդումից (դերասան Բերթի Քարվել) եւ Թենդի Նյուտոնը՝ «Ըստ ծառայության պարտքի» շոուից:

«Թվին Փիքսի» երրորդ եթերաշրջանից Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դեյլ Քուփերի չար դոպելգանգերին անվանել են տարվա ամենախելառ չարագործը: Սերիական մարդասպաններից, որոնք հայտնվել են «Բանականության որսորդը» սերիալում, ցուցակում տեղ Է գտել Էդմունդ Քեմփերը՝ իսկական մոլագար, որին մարմնավորել Է Քեմերոն Բրիթենը:

Կարանգ հսկայական ձուկը, որին ներառել են վարկանիշում, նույնպես իրականում գոյություն ունի: Այն հայտնվել Է «Երկնագույն մոլորակ II» վավերագրական հաղորդման մեջ: «Տաբու» շոուի մեջ Թոմ Հարդիի գլխարկը հռչակել են տարվա հագուստի ամենասարսափելի իրը. այն միաժամանակ ե՛ւ չափազանց մեծ Է, ե՛ւ չափազանց փոքր, ե՛ւ պարզապես` հիմար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am