Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Միկոյան եղբայների տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո ներկայանում է ժամանակակից ցուցադրությամբ

Միկոյան եղբայների տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո ներկայանում է 
ժամանակակից ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների՝ Լոռու մարզի Սանահին գյուղում գտնվող տուն-թանգարանի հիմնանորոգումից հետո այն ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը:

«Լուքինգ Ֆորվարդ» տուրիզմի զարգացման հիմնադրամի աջակցության շնորհիվ` թանգարանը կապիտալ վերանորոգրվել է, ցուցանմուշները թարմացվել:

«Հաջորդ տարվա մարտից կբերվեն հուշանվերներ,որոնք վաճառքի են հանվելու: Նախատեսվում է նաև տեղում պատրաստել հուշանվերները ` փոքրիկ ՄԻԳ ինքնաթիռներ, էջանիշներ, օրացույցեր և այն»,- նշեց հիմադրամի աշխատակից Մարինե Բլբուլյանը:

Տուն-թանգարանում  առկա է բազմալեզու գրադարան իր ընթերացասրահով, ինչպես նաև տեղադրվել են սենսորային էկրաններ, որտեղ մարդիկ կարող են համացանցի միջոցով ծանոթանալ Միկոյան եղբայրների գործունեության մանրամասներին:

Մարինե Բլբուլյանի խոսքով` եթե նախկինում տուն-թանգարան այցելում էր տարեկան 2300-2500 մարդ, ապա հիմնանորոգումից մեկ ամիս անց այցելուների թիվը կազմել էր 900 մարդ:

Լոռու մարզի Սանահին գյուղում գտնվող Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների տուն-թանգարանը հիմնադրվել է 1971 թվականին: Թանգարանը հիմնադրել է Միկոյանների հորեղբոր աղջիկը՝ Նուշիկ Միկոյանը։ Հուշահամալիրը և թանգարանը բացվել են 1982 թվականի հունիսի 17-ին: Հենց այդ օրը Մոսկվայից Հայաստան են բերվել  ՄԻԳ-21 ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցադրանմուշներով: Թանգարանի բակում են գտնվում Արտեմ  և Անաստաս Միկոյանների հուշարձանները:

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am