Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի ժամանակով 20:00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Այսպիսով ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գլխավոր տոնածառի լույսերի միացումը հավաքված քաղաքացիները ողջունեցին ծափահարություններով: Լույսերի միացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառումը սկսվեց տոնական երգերով և ամանորյա շոու ծրագրով և ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:   

Նույն ժամին միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը:

Տոնական միջոցառումների շարքը դեկտեմբերի 19-ին կշարունակվի Ազատության հրապարակում, որտեղ տեղի կունենա հեքիաթային «Սառցե քաղաք»-ի բացումը:

Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am